Պրակտիկ Գործունեությունը
Համալիր ծառայությունների մատուցում Հայաստանում և օտարերկրյա պետություններում ապրանքային նշանների գրանցման, իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված հարցերով, այդ թվում՝ ապրանքային նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգի շրջանակներում.
Համալիր ծառայություններ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների արտոնագրման հարցերով, այդ թվում՝ արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի շրջանակներում.
Ծառայություններ՝ մտավոր սեփականության օբյեկտները մաքսային գրանցամատյանում գրանցելու և ապրանքների ներմուծման կասեցման հետ կապված հարցերով։
Խորհրդատվական ծառայություններ՝ մտավոր սեփականության բոլոր օբյեկտների իրավական պահպանության հարցերով, այդ թվում՝ դրանց գրանցման, արտոնագրման, առանց գրանցման պահպանության, նոու- հաուների և այլն, լիցենզիաների տրամադրման և լիցենզային պայմանագրերի կնքման, կատարման, բացառիկ իրավունքների փոխանցման հարցերով։